Նորություններ

Սեպտեմբերի 30-ը Թարգմանության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 30-ը Թարգմանության համաշխարհային օրն է

30.09.2024

2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր հերթական նիստի ժամանակ միաձայն ընդունեց Բանաձեւը (A/RES/71/288), որում կարեւորվում է մասնագիտական թարգմանության դերը ժողովուրդների միավորման, խաղաղությանը նպաստելու, ըմբռնման եւ զարգացման գործում, եւ սեպտեմբերի 30-ը հայտարարել է Թարգմանության միջազգային օր։

Օրացույցում նոր միջազգային տոնի նպատակը հաստատումն է, որ մասնագիտական թարգմանությունը որպես արհեստ եւ արվեստ կարեւոր դեր է խաղում նպատակներին հասնելու եւ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը պահպանելու, ազգերի մերձեցման, երկխոսությանը նպաստելու, փոխըմբռնման եւ միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդման հարցում:

Comments are closed.