Նորություններ

Հոկտեմբերի 9-ը՝ Փոստի համաշխարհային օր

Հոկտեմբերի 9-ը՝ Փոստի համաշխարհային օր

09.10.2024

Տոնը նշվում է Համաշխարհային փոստային միության 14-րդ համաժողովի որոշմամբ՝ միության հիմնադրման օրը։ 1874 թվականի հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում 22 երկրի ներկայացուցիչներ ստորագրեցին Բեռնի պայմանագիրը, որը դրեց Փոստային գլխավոր միության հիմքերը։

1878 թվականին միությունը վերանվանվեց ու սկսեց կոչվել Փոստային համաշխարհային միություն, որն այսօր ներառում է 192 երկիր։ ՓՀՄ-ի տվյալներով, միջազգային փոստը խոսում է իր հաճախորդների 6800 լեզուներով և իրենից ներկայացնում է փոստի ֆիզիկական առաքման ամենաընդլայնված ցանցն աշխարհում։

 

Comments are closed.