Նորություններ

Կայացել է լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը

Կայացել է լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը

08.10.2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում կայացավ լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգն անցկացվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Բացառիկ երեկոյի ընթացքում լեգենդար Դոմինգոյի կողքին հանդես է եկել հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:

Comments are closed.