Նորություններ

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին

11.10.2024

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և գերմանական Մյունսթերի համալսարանի հնագետները հնագույն Արտաշատ  քաղաքում հայտնաբերել են վաղ քրիստոնեական՝ նախկինում անհայտ եկեղեցու մնացորդներ։

Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն՝ մեջբերելով Գերմանիայի հինգերորդ խոշորագույն  համալսարանի կողմից հրապարակված «Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը։

Հայտնաբերվածն ութանկյուն շինություն է, որն ունի խաչի նման տարածվող թևեր․ տեղեկությունը բացառիկ լուսանկարներով ու նյութերով հիմնավորում է գերմանական հեղինակավոր Մյունսթերի համալսարանը, որը գեոինֆորմատիկայի և աշխարհագրական տեխնոլոգիաների առաջատար կենտրոններից է։ Հենց այս համալսարանի մասնագետներն են հայ հնագետների հետ ներկայում պեղումներ անում Արարատի մարզում՝ Խոր Վիրապի մոտակայքում։

 

Comments are closed.