Նորություններ
Փողկապի լեզուն ու պատմությունը
18.10.2024
Խորվաթիայում 15 տարի առաջ, որոշեցին, որ հենց հոկտեմբերի 18-ին է հայտնվել փողկապը որպես աքսեսուար: Ու 2003-ից սկսած այս օրը տոնում են փողկապի ոչ միջազգային օր: Ի՞նչ է ասում փողկապը մարդու մասին և քանի տարվա պատմությո՞ւն ունի:
Կոստյումների անփոխարինելի մասնիկներից է փողկապը՝ հաջողակ, գործունյա և կարևոր տղամարդու այցեքարտերից մեկը:
Իր կյանքի 8-րդ տասնամյակն ապրող գրականագետ Վլադիմիր Կիրակոսյանն արդեն 60 տարի է ամեն առավոտ փողկապ է կապում՝ աշխատանքն է այդպիսին:
Վերջին տարիներին, իր խոսքով, մեծացել է, փողկապ կրում է միայն ձմռանը, նախ տաք է պահում վիզը, հետո հարմար է: Ամռանն արդեն նեղվում է:
Փողկապի գնին երբեք չի նայել, բայց իր տեսքի մասին շռայլ խոսքեր շատ է լսել:
Փողկապներն այն աքսեսուարներից են, որ իրենց սկսզբնական դերից չեն հեռացել հարյուրամյակներ ի վեր՝ ասում է դիզայներ Լիլիթ Մարգարյանը:
Փողկապներ կան՝ կոստյումներից թանկ են, և այո, դա խոսուն է, վստահ է Լիլիթը:
Փողկապը կաշկանդում է, Լիլիթ Մարգարյանը հակառակը չի ասում, բայց և կարծում է, որ կանայք տղամարդկանց դուր գալու համար ավելի հաճախ են իրենց կաշկանդում՝ անհարմար կոշիկներով ու հագուստով:
Եթե կանայք դիմանում են, տղամարդիկ՝ պարտավոր են դիմանալ, կատակում է:















