Նորություններ
«1489» ֆիլմը հերթական մրցանակն է ստացել Լոս Անջելեսի փառատոնում
21.10.2024
Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը հերթական մրցանակն է ստացել Լոս Անջելեսում հոկտեմբերի 17-20-ն անցկացվող վավերագրական ֆիլմերի փառատոնում։ Ռեժիսորը նշել է, որ մրցանակն իր համար անակնկալ է եղել, քանի որ ֆիլմն ուղարկել է այս փառատոն, բայց չի հետևել, որ այն ընդգրկվել է մրցութային անվանակարգում։
Ֆիլմում փաստագրված են ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի ընտանիքի ողբերգական ապրումները 44-օրյա պատերազմի 7-րդ օրն անհետացած եղբոր՝ զինծառայող Սողոմոն Վարդանյանին որոնելու ընթացքում։















