Նորություններ

Այսօր նշվում է վեգանների միջազգային օրը

Այսօր նշվում է վեգանների միջազգային օրը

01.11.2024

Վեգանի համաշխարհային օրը տոն է, որն ի հայտ է եկել 1994 թվականի նոյեմբերի 1-ին, երբ Վեգանների հանրությունը (Vegan Society) նշում էր 50-ամյակը: Վեգան բառն անգլերեն «vegetarian» բառի առաջին երեք եւ վերջին երկու տառերից կազմավորել է Դոնալդ Ուոթսոնը:

Այս եզրույթն օգտագործել է Վեգանների հանրությունը, որը Ուոթսոնը ստեղծել է 1994 թվականի նոյեմբերի 1-ին, Լոնդոնում: Վեգանիզմը կենսակերպ է, որը բնութագրվում է, մասնավորապես, խիստ բուսակերությամբ: Վեգանները սնվում եւ օգտվում են բացառապես բուսական մթերքով, որն ամբողջությամբ բացառում է կենդանական ծագմամբ բաղադրիչները:

Բացի այդ, նրանք հրաժարվում են նաեւ առօրյայում օգտագործել կաշի, բուրդ եւ կենդանիներին առնչվող այլ բաներ:

Նրանք ոչ միայն չեն ուտում միս կամ ձուկ, այլեւ հրաժարվում են կենդանական ծագումով բոլոր մթերքներից` ձվից, կաթից, մեղրից եւ նմանատիպ այլ մթերքներից:

Մերժման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն հիմնականը կենդանիների սպանությանը եւ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքին մասնակից չլինելու ցանկությունն է:

Comments are closed.