Նորություններ
Կանգնեցվեց Երվանդ Մանարյանի արձանը
01.11.2024
Դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կանգնեցվեց վարպետի արձանը։
Մանարյանի «կենդանի» և առաջ նայող արձանի ստեղծման գաղափարը Ռուբեն Բաբայանինն է, իսկ հիմքում «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից հայտնի դրվագն է, որում Երվանդ Մանարյանը սլանում է մոտոցիկլետով։ Արտիստի կողքին նստած է Ռուբեն Բաբայանը, որի հետ Երվանդ Մանարյանն աշխատել է, ընկերություն արել։
Մոտոցիկլետի վրա Մանարյանն է, իսկ կողքին ասես տիկնիկ է մեղվի մարմնով, Ռուբեն Բաբայանի դեմքով։ Նա Բաբայանին այդ կերպ է պատկերել, քանի որ մեղուն խորհրդանշում է աշխատասիրությունը, իսկ Բաբայանը Երվանդ Մանարյանից հետո տիկնիկային թատրոնը ղեկավարում է 25 տարի։