Նորություններ
«Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-րդ տարին
04.11.2024
Արվեստասերները 2024 թվականին ոչ միայն տոնում են նշանավոր նկարիչ-արձանագործ, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը, այլև նրա ամենատպավորիչ քանդակներից մեկի՝ «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-րդ տարին։
Արվեստասերները 2024 թվականին ոչ միայն տոնում են նշանավոր նկարիչ-արձանագործ, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը, այլև նրա ամենատպավորիչ քանդակներից մեկի՝ «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-րդ տարին։
էպոսի հերոսը հզոր և ուժեղ կերպար է, որը դարձել է հայ ժողովրդի անմահության մարմնացումը, մի կերպար, որի քանդակի ստեղծման վրա Երվանդ Քոչարը երկար է աշխատել։
ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երվանդ Քոչարի թանգարանն արձանի հարակից տարածքում իրականացրել է արդի մոտեցումներով և հետաքրքիր լուսային էֆեկտներով միջոցառում՝ ուղղված մեծ հայի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը։
Երվանդ Քոչարը համարում էր, որ մոնումենտալ քանդակներն օժտված են մի շատ հետաքրքիր առանձնահատկություններով, դրանք կարող են ազդել մարդկանց հոգիների և մտքերի վրա՝ փորձելով արթնացնել խիղճը և նպաստել հոգևոր վերածննդին։ Տեղադրված լինելով մարդաշատ վայրերում՝ դրանք ակամայից կատարում են իրենց առաքելությունը՝ փորձելով ամրապնդել մեր ազգային և պատմական հիշողությունը։
Կարինե Քոչարն ընդգծել է, որ իրականում Քոչարի ամբողջ երևանյան շրջանը նվիրված է այնպիսի աշխատանքների, որոնք ուղղված են ազգային արժեքների վերահաստատմանը, և իզուր չէ, որ մաեստրոն համարվում է ազգային ինքնագիտակցության զարթոնքի ռահվիրա, քանի որ իր ողջ երևանյան շրջանի ստեղծագործական ընթացքը նվիրել է նման ստեղծագործությունների ստեղծմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է արձանի ստեղծման պատմությունը՝ հիմնված Քոչարի թողած գրառումների վրա: Երեկոյին համերգային կատարումներով հանդես է եկել «Թմբաթա» նվագախումբը։
«Սասունցի Դավիթ» արձանի վրա իրականացվել է լուսային ցուցադրություն՝ նորարարական էֆեկտներով, ձայնային ձևավորումներով, իսկ պատվանդանի վրա ցուցադրվել են արձանի ստեղծումը ներկայացնող լուսանկարներ։