Նորություններ

Մրցույթ՝ Աթենքի Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում սովորելու համար

Մրցույթ՝ Աթենքի Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում սովորելու համար

20.12.2024

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ Աթենքի Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում բակալավրիատի, մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորելու նպատակով: Շարժունության տևողությունը 3 ամիս է: Տեղերի քանակը 2-ն է: Շարժունությունը նախատեսվում է 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում (մարտի 17-ից հունիսի 16-ը)։

Ֆինանսավորում.

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է ամսական 850 եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 275 եվրո ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշները

Դիմողը պետք է լինի`

  • Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի  ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության բակալավրիատ 2-րդ, 3-րդ կամ մագիստրատուրա 1-ին կուրսի առկա համակարգի ուսանող
  • տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան։

Մրցույթին մասնակցելու համար   անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 27-ը լրացնել դիմում անցնելով հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe9sotR3XseUViTj8mUGzUx3vEyBWZGVZSPJ6Kxo7M3m0agAg/viewform?usp=pp_url

Պահանջվող փաստաթղթեր՝

  • Տեղեկանք համալսարանից առաջադիմության վերաբերյալ
  • Անձնագրի պատճենը
  • Մոտիվացիոն նամակ՝ անգլերեն լեզվով

Մրցույթը հաղթահարած ուսանողի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարելու է ընդունող համալսարանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել gohar.arakelyan@aspu.am  էլեկտրոնային հասցեին։

  *B2 — այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր:   Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:

Comments are closed.