Նորություններ

Կաթոլիկ աշխարհը դեկտեմբերի 25-ին նշում է Սուրբ Ծնունդը

Կաթոլիկ աշխարհը դեկտեմբերի 25-ին նշում է Սուրբ Ծնունդը

25.12.2024

Միլիոնավոր քրիստոնյաներ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տոնում են քրիստոնեական գլխավոր տոների մեկը` Սուրբ Ծնունդը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին:

Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ միայն կաթոլիկները, այլև աշխարհի մի շարք երկրների ուղղափառները, լյութերականները և բողոքական այլ ուղղությունների ներկայացուցիչներ:

Ռուսական, սերբական, Երուսաղեմի և վրացական ուղղափառ եկեղեցիները Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին:

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին` միաժամանակ նշելով Աստվածահայտնության օրը:

Կաթոլիկ աշխարհում Սուրբ Ծնունդն ամենահանդիսավոր տոնն է համարվում:

Comments are closed.