Նորություններ
Invest Your Talent in Italy ծրագրին դիմելու հնարավորություն
03.02.2025
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության “Invest Your Talent in Italy” ծրագիրը 2025-2026 ուսումնական տարվա համար երկարաձգել է Հայաստանի ներկայությունը շահառու երկրների ցանկում:
IYT-ն նախաձեռնությունն է, որը միտված է ճարտարագիտության, բարձր տեխնոլոգիաների, էկոնոմիկայի, դիզայնի ոլորտներում օտարերկրյա տաղանդավոր ուսանողների ներգրավմանը:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2025 թ. փետրվարի 24-ը։ Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://investyourtalentapplication.esteri.it/SitoIYT/EN/invest-your-talent-in-italy: