Նորություններ

Կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը

Կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը

10.02.2025

Փետրվարի 11-16-ը, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը:

«Սուրբ Սարգիս» կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության: Կոստանդիանոս Ա կայսեր կողմից Կապադովկիայի իշխան և սպարապետ նշանակված Սուրբ Սարգիսը նաև քարոզիչ էր, նա քանդում էր իր իշխանության տակ գտնվող մեհյաններն ու կառուցում եկեղեցիներ՝ նպաստելով քրիստոնեական հավատքի տարածմանը:

Նրա կյանքի ու վարքի պատումները հաճախ են հանդիպում որմնանկարներում, միջնադարյան ձեռագրերում ու եկեղեցական կիրառական առարկաների վրա: Պատկերագրության մեջ Սուրբ Սարգիսը սովորաբար ներկայացվում է հեծյալ զորավարի կերպարանքով` վիշապին նիզակահարելիս: Հայ արվեստում հաճախ է հանդիպում որդու` Մարտիրոսի հետ պատկերման տարբերակը:

Comments are closed.