Նորություններ
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին
07.02.2025
Հայ դերասարանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին։
Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել: Ֆիլմը նաև «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է: