Նորություններ

Ռադիոյի համաշխարհային օր

Ռադիոյի համաշխարհային օր

13.02.2025

Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է։ Այն երիտասարդ տոներից է, որը հռչակվել է 2011թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ: Առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2012թ-ի փետրվարի 13-ին:

Տոնի օրվա ընտրությունը պատահական չէ. 1946թ.-ի փետրվարի 13-ին է առաջին անգամ հեռարձակվել «ՄԱԿ-ի ռադիոն»:

Ըստ տոնի հիմնադիրների՝ այն պետք է ծառայի ռադիոյի ոլորտում աշախատողների միջև եղած համագործակցության ամրապնդմանը:
Ռադիոյի համաշխարհային օրը մի շարք երկրներում զանազան միջոցառումներով են նշում ինչպես ռադիոյի աշխատողները, այնպես էլ ռադիոսերները:
Ռադիո Ֆամայի աշխատակազմը շնորհավորում է գործընկերներին, մաղթում անխափան եթեր ու նորանոր ձեռքբերումներ։

Comments are closed.