Նորություններ

Տեառնընդառաջը՝ Մանկավարժականում

Տեառնընդառաջը՝ Մանկավարժականում

14.02.2025

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհում նշվեց Տեառնընդառաջը՝ 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը։

Տոնը համախմբել էր համալսարանականերին․ ինչպես ժողովրդական ավանդությունն է պահանջում՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը՝ խարույկ, պտույտ շուրջն ու ցատկ կրակի վրայով։

Աբովյանականներին ներկայացվեց նաև տոնի խորհուրդը, պատմությունն ու նշանակությունը, դրա հետ կապված ժողովրդական ավանդույթներ, ինչին հաջորդեցին ազգային երգերն ու ժողովրդական պարերը։

Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը, կարևորելով տոնակատարությունը, aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ կառույցի գործունեության կարևոր մաս է կազմում Հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցությունը, ազգային արժեքների, ինքնության պահպանումը, տարածումն ու հանրահռչակումը։

Օրը կրկնակի կարևորվեց եկեղեցական մեկ այլ տոնի նախօրեին․ երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ ՈւԽ-ի Մշակույթի հանձնաժողովի անդամները ներկաներին բաժանեցին իրենց ձեռքով պատրաստած աղաբլիթներն ու սիրո մասին հիշատակություններ պարունակող երկտողեր։

Comments are closed.