Նորություններ
Հայկական իմպրեսիոնիզմի գանձերը կցուցադրվեն Ֆրանսիայում
17.02.2025
2022 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահը անդամակցում է Եվրոպայի խորհրդի Մշակութային ուղիներ ծրագրի Իմպրեսիոնիզմի ուղիներ նախագծին։
Վերահաստատելով եվրոպական մշակութային համայնապատկերում հայկական մշակույթի հանրահռչակմանն ու միջմշակութային երկխոսությանն ուղղված թանգարանի հայեցակարգային ռազմավարությունը՝ 2025 թվականին Բարբիզոնի L’esquisse մշակութային կենտրոնում (Ֆրանսիա) կցուցադրվեն Հայկական իմպրեսիոնիզմը ներկայացնող բարձրարժեք գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: