Նորություններ

Մրցույթ՝ Օուլուի համալսարանում սովորելու համար

Մրցույթ՝ Օուլուի համալսարանում սովորելու համար

21.02.2025

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ` Օուլուի համալսարանում (Օուլու, Ֆինլանդիա) բակալավրիատի/մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորելու համար: Շարժունության տևողությունը 4 ամիս է: Տեղերի քանակը 2-ն է: Շարժունությունը նախատեսվում է 2025-2026թթ. ուս. տարվա 1-ին կիսամյակում:

Ֆինանսավորում
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է ամսական 900 Եվրո դրամաշնորհ, 530 Եվրո ճանապարհածախս, ինչպես նաև 500 Եվրո` վիզայի և ապահովագրության ծախսերը հոգալու համար:

Իրավասության չափանիշներ
Դիմողը՝

  • պետք է լինի Սկզբնական կրթության ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության բակալավր 2-րդ կուրսի և/կամ մագիստրատուրա 1-ին կուրսի, և/կամ «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության բակալավր 2-րդ կուրսի առկա համակարգի ուսանող
  • պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 6-ը ներառյալ լրացնել դիմում` անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdcNP9KkwpK_Z3DwHVcEuBpOIS5AG-xxoKAGD2tzYgMg0nfCw/viewform?usp=pp_url

Պահանջվող փաստաթղթեր՝
• Տեղեկանք համալսարանից՝ առաջադիմության վերաբերյալ
• Անձնագրի պատճեն
• Մոտիվացիոն նամակ՝ անգլերեն լեզվով

Մրցույթը հաղթահարած ուսանողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում հարցազրույցի միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել gohar.arakelyan@aspu.am էլեկտրոնային հասցեին։

*B2 — այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:

Comments are closed.