Նորություններ
Նշվեց Տեառնընդառաջն ու Բարեկենդանը
16.02.2026
Բարեկենդան կամ բարի կենդանություն և Տեառնընդառաջ՝ քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոն․ ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը, հավատարիմ ազգային տոների պահպանման և տարածման իր գաղափարախոսությանը, հանդիսավորությամբ նշեց դրանք՝ անմասն չթողնելով աբովյանականներին։
Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա ներկայացվեց տոների ծագումը, պատմությունն ու նշանակությունը, դրանց հետ կապված ազգային սովորույթներն ու ավանդույթները։
Տոնի խորհուրդը ներկայացրեց և տոնակատարության առթիվ ներկաներին շնորհավորեց նաև ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, որն ընդգծեց ազգային միջոցառումներով մեր ինքնությունը պահպանելու կարևորությունը։
Ինչպես ժողովրդական ավանդությունն է պահանջում՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը՝ խարույկ, պտույտ շուրջն ու ցատկ կրակի վրայով։
ՀՊՄՀ ՈւԽ «Ուրֆա» ազգագրական պարի համույթն էլ ուսանողներին ազգագրական մի քանի պար ներկայացրեց։















