Նորություններ

Սոնա Շահգելդյանը Սիդնեյում արտասվելու առիթ է ունեցել

Սոնա Շահգելդյանը Սիդնեյում արտասվելու առիթ է ունեցել

01.12.2013

Սոնա Շահգելդյանը գործընկերների`Արսեն Գրիգորյանի, Լեյլա եւ Գարիկ Սարիբեկյանների հետ այսօր ելույթ կունենա Մելբուռնի հայերի առջեւ: Երգչուհին մեկ շաբաթից ավելի է` հյուրախաղերով Ավստրալիայում է եւ, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, հրաշալի ժամանակ է անցկացնում:

“Արդեն իսկ Սիդնեյում մասնակցել եմ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված բարեգործական համերգի, որը շատ լավ անցավ. տեղի հայերը շատ ջերմ են: Իմ երգացանկից վեց երգ եմ կատարել”,-պատմել է նա:

Սոնան աշխատանքը համատեղում է հանգստի հետ եւ բաց չի թողնում տեսարժան վայրեր այցելելու հնարավորությունը: Նրան ամենից շատ տպավորել է կենդանաբանական այգին, որտեղ, տեսնելով կոալաներին, հուզվել է.“Չեք պատրեկացնի` ինչ տեսարան էր. նա իր վեց ամսական ձագին գրկած ծառի վրա քնած էր, իսկ երբ մոտեցա, արթնացավ: Չգիտեմ` այդ պահին ինչ եղավ ինձ հետ, արտասվեցի”:

Comments are closed.