Նորություններ
Ձկների «թագավորը»
22.05.2015
Լիտվայում մոտ 15.000 մարդու շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ընտրվել է լիտվական ձկների «թագավորը»: Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Tinca tinca լատինատառ անվանումով ձկնատեսակը, որի առավել երկարությունը հասնում է 60 սմ-ի, իսկ քաշը` 7.5 կգ-ի: Tinca ...
Ջանեթ Ջեքսոնի հայտարարությունը
21.05.2015
Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը՝ Մայքլ Ջեքսոնի քույրը, հայտարարել է իր ստեղծագործական կարիերան վերսկսելու, նոր ալբոմ թողարկելու և համաշխարհային շրջագայության մեկնելու մասին: Այդ որոշումը դարձել է հիմնական անակնկալը Ջեքսոնի ծննդյան տարեդարձին: Ուրբաթ օրը երգչուհին դարձել է 49 տարեկան:
Էլվիս Փրեսլիի ավտոբուսը
20.05.2015
Նյու Յորքում կազմակերպված աճուրդում 268 հազար դոլարով վաճառվել է ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի ավտոբուսը, որը նա ձեռք էր բերել 1976 թվականին իր խմբի համար: Ավտոբուսը նախատեսված է 12 մարդու համար, ունի 10 քնելու տեղ: Մեքենայի վրա տեղադրված է երաժշտի կարգախոսով լոգոն: ...
Google-ի նորույթը
19.05.2015
Google-ը որոնման արդյունքների հետ մեկտեղ ցույց կտա նաև «Գնել» կոճակը։ Այն կհայտնվի բջջային սարքավորումներից որոնում կատարելիս։ Այսպիսով՝ սեղմելով կոճակը՝ օգտատերը կվերահասցեավորվի Google-ի հատուկ էջ, որտեղ կարող է ընտրել այն պարամետրերը, որոնք ցանկանում է գնել։ Առևտուրը ...
«Եվրատեսիլ -2015»-ի բացումը
18.05.2015
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 17-ի երեկոյան տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը հյուրերից առաջինը ժամանել է մրցույթի նախորդ տարվա հաղթողը, այնուհետ կարմիր գորգով անցել են «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող 40 ...
BAFTA՝ մրցանակաբաշխությունը
14.05.2015
Լոնդոնի թագավորական թատրոնում կիրակի կայացել է բրիտանական հեղինակավոր BAFTA՝ Կինոյի և հեռուստաարվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակաբաշխությունը։ Տղամարդու գլխավոր դերի համար մրցանակի է արժանացել Ջեյսոն Ուոթկինսը The Lost Honour of Christopher Jefferies հեռուստաֆիլմի ...
Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը
13.05.2015
Կոլումբիայի ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք վերադարձրել են հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի՝ հեղինակի ստորագրությամբ առաջին հրատարակությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիրքը գողացել են անցած հանգստյան օրերին՝ Կոլումբիայի ...
Քայլերը երկարացնում է կյանքը
12.05.2015
ԱՄՆ Յուտայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ժամը մեկ 2 րոպե քայլելը երկարացնում է կյանքի տևողությունը: Հետազոտությանը մասնակցել է 3240 կամավոր: Նրանց վրա ամրացված հատուկ սարքավորումների միջոցով գիտնականները չափել են նրանց ակտիվության մակարդակը: Այն ...
Մարսը կբնակեցվի
11.05.2015
NASA-ն Մարսը մարդկանցով բնակեցնելու լավագույն գաղափարների մրցույթ է հայտարարել: Հաղթողը կստանա 5 հազար դոլար մրցանակ: Այս մասին հայտարարվել է Վաշինգթոնում կայացած միջազգային տիեզերական կոնֆերանսի ժամանակ: Ամերիկացի տիեզերագնացների առաջին թռիչքը Մարս պլանավորվում է 2030թ.: ...
Քիմ Քարդաշյանի սելֆիների գիրքը
08.05.2015
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը առաջիկա օրերին կթողարկի իր սելֆիների գիրքը` Selfish («Եսասերը») բառախաղ — վերնագրով: Մինչ այդ Քիմը սոցցանցերում լուսանկարներ` սելֆիներ է հրապարակում այդ գրքից: Հեռուստաաստղը դրանց կից պատմում է, որ արդեն մեկ տասնամյակ է, ինչ ...















